Բայդենը հայտարարել է, որ Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի խնդրանքը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի պահանջած զենքերը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստվում ենք խոսել», - ասել է Բայդենը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Զելենսկու նոր պահանջներին զենքի, այդ թվում՝ կործանիչների և հեռահար հրթիռների վերաբերյալ։
Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի։