Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 12 «CAESAR» հաուբից
ԱշխարհՖրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ Փարիզը Կիևին լրացուցիչ կմատակարարի ևս 12 «CAESAR» հաուբից։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Բացի այդ, նա նշել է, որ Ֆրանսիան 150 զինվոր կուղարկի Լեհաստան, որտեղ ամսական կպատրաստեն ուկրաինացի 600 զինծառայողի։ Այսպիսով, մինչև ամառ ֆրանսիացիների կողմից պատրաստված ուկրաինացի զինվորների թիվը կկազմի 2000, ասել է Լեկորնյուն։
Ներկայումս Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը այցով գտնվում է Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հունվարի 31-ին, հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին։