Թուրքիան շահում է Ռուսաստանի հետ հատուկ տնտեսական հարաբերություններից․ Հունաստանի վարչապետ
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Թուրքիան մեծապես շահում է Ռուսաստանի հետ հատուկ տնտեսական հարաբերություններից։ Այս մասին հայտնում է Nikkei Asia թերթը։
«Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ում հիասթափեցրել է ՆԱՏՕ-ի շատ ու շատ անդամների, և դա կապ չունի հունա-թուրքական երկկողմ օրակարգի առանձնահատկությունների հետ… Նրան մեծապես ձեռնտու է այն փաստը, որ ունի հատուկ տնտեսական հարաբերություններ (Ռուսաստանի հետ.- «Gazeta .Ru»)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հիմնված են ազնվության և փոխադարձ վստահության վրա, իսկ Անկարայի և Մոսկվայի միջև՝ փոխադարձ հարգանքի վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն