Ադրբեջանում շարունակվող հակաիրանական քարոզչաալիքի ֆոնին կան տասնյակ ձերբակալվածներ
Աշխարհ
Ադրբեջանի ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել երկրում «իրանցի նարկոբարոնների հովանավորների դեմ», հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Բերման են ենթարկվել «Փյունխան», «Բաբա», «Փեյման», «Արազ» պայմանական անուններով կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք Իրանից թմրանյութ են տեղափոխել Ադրբեջան՝ երիտասարդներին ներգրավելով թմրանյութերի առաքման ցանցում:
Մի շարք գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 36 մարդ։
Նրանց հետ միասին բերման են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող եւս 30 մարդ։ Հարուցվել են քրեական գործեր։ Թմրամիջոցների ցանցի մյուս անդամներին բերման ենթարկելու միջոցառումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)