Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հավանություն չի տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին: Այս մասին նա ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության խորհրդարանական նիստում, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիան «չպետք է ժամանակ կորցնի»։ Քանի դեռ երկրում թույլատրվում է այրել Ղուրանը, և քանի դեռ տեղի իրավապահները անգործության են մատնված, Թուրքիան հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, ասել է Էրդողանը։
Այնուամենայնիվ, Ֆինլանդիայի հետ կապված, թուրք ղեկավարի կարծիքով, կարելի է դրական որոշում կայացնել։