Իսրայելի վարչապետն ասել է, որ չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ
ԱշխարհԻսրայելը մտադիր չէ ռազմական առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այստեղ շատ մոտ՝ մեր հյուսիսային սահմանին, Սիրիան է, և իսրայելական ու ռուսական ինքնաթիռները թռչում են իրար կողք կողքի», - ասել է նա՝ մատնանշելով, որ Ռուսաստանն ու Իսրայելը պետք է համակարգեն գործողությունները, որպեսզի «մեր օդուժի միջև բախումներ չլինեն»։
«Ես բացահայտ ասում եմ, որ չեմ ցանկանում ռուս-իսրայելական ռազմական առճակատում, և ոչ ոք չի ուզում»,- եզրափակել է վարչապետը։ Նրա խոսքով՝ այս մասին ինքը բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։