Հունաստանը պատրաստվում է գնել իսրայելական հեռահար հրթիռներ
ԱշխարհՀունաստանը նախատեսում է գնել իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից արտադրված Spike NLOS բազմաֆունկցիոնալ հեռահար հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտնում է Kathimerini թերթը։
Հրապարակման համաձայն՝ Արտաքին գործերի և պաշտպանության կառավարական խորհուրդը որոշել է ապաշրջափակել իսրայելական արտադրության Spike NLOS-ի գնումների ընթացակարգը, որոնք նախատեսված են բանակի և նավատորմի կողմից օգտագործելու համար։
Նշվում է, որ գնումների քննարկումը սառեցվել է Հունաստանում համալիրների արտադրության տեղայնացման շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այնուամենայնիվ, KYSEA-ի հայտարարության մեջ նշվում է, որ Spike NLOS ծրագիրը կիրականացվի Հունաստանի պաշտպանական համալիրի «ընդլայնված մասնակցությամբ»:
Իսրայելական հրթիռների արտադրության մեջ հունական ընկերությունների մասնակցության մանրամասները չեն նշվում։