Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱշխարհԱյսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջև։
Կողմերը հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, տարածաշրջանում և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը։
Բայրամովն անդրադարձել է Լաչինի իրավիճակին՝ ընդգծելով «ցուցարարների օրինական պահանջների կատարման կարևորությունը» և հիշեցրել խաղաղ գործընթացում Ադրբեջանի հանձնառության մասին։