Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 19388-ի․ նոր տվյալներ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 19388-ի, վիրավորների թիվը գերազանցել է 77000-ը։
«Երկրաշարժից տուժած տասը նահանգներում, որի էպիկենտրոնը Քահրամանմարաշն է, մահացել է 19388 մարդ, տուժել է 77711 մարդ»,- ասել է Էրդողանը Մալաթիայում։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, աղետի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 141 հազար մարդ՝ ներառյալ այլ երկրներից ժամանած թիմերը։