Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՂազախստանի և Ռուսաստանի Դաշնության սահմանին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Ղազախստանի ԱԻՆ-ից։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 928 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է 2023 թվականի փետրվարի 10-ին՝ տեղական ժամանակով 18:35-ին։