Հաթայում փլուզված բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը փորձել է փախչել Թուրքիայից
ԱշխարհԹուրքական օդանավակայանում ձերբակալել են Հաթայում երկրաշարժից հետո փլուզված բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին, հայտնում է Haberturk-ը։
«Հաթայի երկրաշարժից ավերված Renaissance Residence-ի կապալառուն ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ արտասահման մեկնելու փորձի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 10-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 19388-ի, ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։