Իսրայելի վարչապետը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ռազմական լծակներ օգտագործել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու համար։ Այս մասին Նեթանյահուն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Իրանը բացահայտորեն ձգտում է կրկնել Հոլոքոստը և Իսրայելում վեց կամ յոթ միլիոն հրեաների ոչնչացումը: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել և թույլ տալ, որ նրանք դա անեն: Ես չեմ կարծում, որ միայն դիվանագիտությունն ինքնին կարող է աշխատել: Կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող է աշխատել միայն իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակի դիմելու պատրաստակամության հետ զուգակցմամբ, եթե զսպումն անհրաժեշտ արդյունքներ չտա… Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք մեզ պաշտպանելու համար, բայց ես մանրամասներ չեմ հայտնի»,- ասել է Իսրայելի վարչապետը։