Զատուլինի դեմ քրեական գործ կհարուցվի պետական դավաճանության հոդվածով․ BRIEF
Աշխարհ«Սպասվում է, որ առաջիկա օրերին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ քրեական գործ կհարուցվի պետական դավաճանության հոդվածով։ Պատճառը նրա հայտարարություններն են, թե Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ չի հասել իր նպատակներին։ Բացի այդ, նա 8 տարի դիմադրել է Դոնբասի անկախությանը»,– այս մասին գրել է BRIEF տելեգրամյան ալիքը։
«Ասում են՝ նախագահի աշխատակազմն ու «Եդինայա Ռոսիա»-ն արդեն որոշում են կայացրել նրա վերաբերյալ՝ նա կզրկվի մանդատից և հրապարակավ կդատապարտվի։ Գործով զբաղվելու է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը»,– գրում է ալիքը։
Զատուլինը ու «Եդինայա Ռոսիա»-ն դեռ պաշտոնապես չեն արձագանքել այս տեղեկություններին։