Կանադան ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱշխարհԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, Կանադան կմասնակցի ուկրաինացի օդաչուների պատրաստման բազմազգ ծրագրին: Հունիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել էր արևմտյան երկրների պլանների մասին՝ մեծ թվով F-16 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու մասին:
Հունիսի 10-ին Թրյուդոն անսպասելի այցով ժամանել է Կիև։ Radio-Canada-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետի պաշտոնական այցը մինչև վերջին պահը պահվել է գաղտնի՝ «անվտանգության նկատառումների ելնելով»։