ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ չեն կարողացել համաձայնության գալ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամները կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցում։ Այս մասին ռումինական dcnews.ro գործակալությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։
«Այս պահին մենք չենք տեսնում կոնսենսուս ՆԱՏՕ-ի ներսում»,- ասել է Ջոանեն:
Նա կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հասկանում է, որ շարունակվող հակամարտության ընթացքում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեման «պետք է սառեցվի»։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա չի նշանակում, որ հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշակի որոշումներ չեն ընդունվի, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։
Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և արևմտյան ժողովրդավարություններին, քան երբևէ, ընդգծել է պաշտոնյան։
Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կհաստատեն վերջին 50 տարում ռազմական ստրատեգիայի ու պլանավորման ամենակարեւոր փոփոխությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու