Ղազախստանում անտառային հրդեհի պատճառով 14 մարդ է զոհվել
ԱշխարհՂազախստանի արևելքում գտնվող Աբայի շրջանում հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության 14 աշխատակից։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Բատպաևսկու անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի՝ կայծակից։ Անանցանելի տեղանքի պատճառով հրշեջներին չի հաջողվել արագորեն մարել այն։ Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության երեք աշխատակից, ևս 11-ն անհետ կորել է։
«Աբայի շրջանում հրդեհի մարման օպերատիվ շտաբի տվյալներով՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 11 մահացածի դի։ Մահացածների ինքնությունը պարզվում է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնաբերվել էին անտառտնտեսության երեք անհետ կորած աշխատակիցների դիերը։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 14–ի»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։