ՆԱՏՕ-ն մեկնարկում է դաշինքի պատմության մեջ ամենամեծ օդային զորավարժությունները
Աշխարհ
ՆԱՏՕ-ն երկուշաբթի օրը մեկնարկել է իր պատմության մեջ ամենանշանակալի Air Defender 23 զորավարժությունները, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:
Զորավարժությունները համակարգվում են Գերմանիայի կողմից և կոչված են ցույց տալու դաշինքի միասնությունը «պոտենցիալ սպառնալիքների, մասնավորապես Ռուսաստանին» դիմակայելու համար, հայտնում է RTBF-ն։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 23-ը, որին կմասնակցեն մոտ 250 ռազմական ինքնաթիռներ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 25 երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից և Շվեդիայից։
Հայտարարվել է, որ զորավարժություններին ներգրավված է մինչև 10 հազար մարդ։ Կմշակվի «ՆԱՏՕ-ի տարածքում գտնվող քաղաքների, օդանավակայանների կամ նավահանգիստների վրա հարձակման դեպքում անօդաչու թռչող սարքերից ու թևավոր հրթիռներից պաշտպանվածության ուժեղացումն ու պաշտպանությունը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ