Գերմանիայում նախազգուշացրել են` Ուկրաինայում ոչնչացված Leopard 2 տանկերը չեն փոխարինելու նորերով
Աշխարհ
Գերմանիան հնարավորություն չունի փոխարինելու Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացված Leopard 2 տանկերը, սակայն երկիրը կշարունակի զենք մատակարարել Կիևին։ Bild-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մենք չենք կարող փոխարինել յուրաքանչյուր տանկ, որն այժմ շարքից դուրս եկած է», - բացատրել է Պիստորիուսը:
Նա նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում տեխնիկա է ոչնչացվում, մարդիկ են զոհվում։
«Դրա համար էլ մեր աջակցությունն Ուկրաինային այդքան կարևոր է»,- հավելել է Պիստորիուսը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական զորքերը մեկ օրում ոչնչացրել են երեք Leopard տանկ և բրիտանական Stormer հակաօդային պաշտպանության համակարգը։ Ռուսական զորքերը ոչնչացրել են նաև 11 տանկ, 17 հետևակի մարտական մեքենա, 16 զրահամեքենա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ