Պուտինը պատմել է, թե ինչ է պակասում ռուսական բանակին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը չունի ճշգրիտ կառավարվող զինամթերք, կապի սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին նա հայտարարել է ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ զինվորականներն իրեն խնդրել են նաև լրացուցիչ հակամարտկոցային պայքարի միջոցներ հատկացնել։
Պուտինը հավելել է, որ մարտերը դուրս են բերել «մանրահատակային» գեներալներին, սակայն այժմ առաջին պլան են մղվել արդյունավետ զինծառայողները։
Նա խոստացել է ՊՆ-ի հետ քննարկել հակառակորդի ոչնչացված տեխնիկայի համար պարգևավճարներ չվճարելու հետ կապված իրավիճակը։
«Ես հստակ չեմ հիշում, բայց կարծում եմ, որ ինքնաթիռի համար 300,000 և տանկի համար 100,000 պետք է հավելյալ վճարվի», - ասել է նա: