Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան երկրների տարածքներ. Շոլց
Աշխարհ«ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան երկրների տարածքներ»։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը DW-ին տված հարցազրույցում։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, կառավարության մամուլի ասուլիսում նա ասաց, որ Բեռլինը երկար ժամանակ խոսում էր այդ մասին իր ամենակարեւոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է»,-ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես ասում են որոշները։ Օլաֆ Շոլցը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով տեղափոխվեն։ «Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ։ Նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև պլանավորում է Բելառուսի համար»,- վստահությամբ ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։