Բաքուն և Իսլամաբադը քննարկել են համատեղ զորավարժությունների թվի ավելացումը
ԱշխարհՇնորհակալ ենք Պակիստանին «հայրենական պատերազմի» (Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի – խմբ․) ժամանակ ուժեղ աջակցության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։
«Մենք Պակիստանի վարչապետի հետ քննարկել ենք համագործակցությունը պատպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք նաեւ քննարկել ենք համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացումը, դա անհրաժեշտ է»,- նշել է Ալիևը։
Շահբազ Շարիֆն իր հերթին խոստովանել է, որ Պակիստանն Արցախի դեմ 44–օրյա ագրեսիայի ժամանակ օգնել է Ադրբեջանին։
«Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, և Պակիստանն արեց դա»,- ասել է Պակիստանի վարչապետը։