Պուտինը համեմատել է Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի կորուստները
ԱշխարհՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները 10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստները։ Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Իրոք, նրանց կորուստները (Ուկրաինայի զինված ուժերի - խմբ․) զգալի են՝ ռուսական բանակի համեմատ: Սա փաստ է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները ուկրաինական հակահարձակման սկզբում կազմել են 186 տանկ և 418 զրահամեքենա, և միաժամանակ նշել է, որ ուկրաինական բանակի կորուստները օրեցօր ավելանում են։ Միաժամանակ, ՌԴ ղեկավարի խոսքով, պաշտպանական արդյունաբերությունը 2,7 անգամ ավելացրել է ռազմական արտադրանքի արտադրության տեմպերը։