Բայդենը գնահատել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումն անվանել է «լիովին անպատասխանատու», հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես արդեն բազմիցս մեկնաբանել եմ դա։ Դա լիովին անպատասխանատու է»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում միջուկային զենքի տեղակայումն իր «հրատապ» պահանջն է Մոսկվային։ Նրա կարծիքով՝ մարտավարական միջուկային զենքը կարող է երաշխավորել հանրապետության անվտանգությունը։
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքը կպաշտպանի Բելառուսը Արևմուտքի հարձակումներից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ