Պուտինը ցույց է տվել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աֆրիկյան երկրների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը, որը հավանության է արժանացած եղել Զելենսկու ներկայացուցիչների կողմից։
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում ընդունել է աֆրիկյան պատվիրակությանը։ Բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում։
«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մի ամբողջ շարք տեղի ունեցավ Թուրքիայում՝ վստահության ամրապնդման միջոցներ մշակելու և հենց պայմանագրի տեքստը պատրաստելու համար։ Պայմանագրի այս նախագիծը նախաստորագրել է Կիևից բանակցային խմբի ղեկավարը։ Ահա այն։ Այն կոչվում է «Ուկրաինայի մշտական չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր»։ 18 կետ։ Ընդ որում, դրա հետ կա նաև հավելված։ Դա վերաբերում է զինված ուժերին և այլ բաների։ Ամեն ինչ գրված է ռազմական տեխնիկայի միավորները և մինչև զինված ուժերի անձնակազմը։ Ահա փաստաթուղթը։ Եվ դա նախաստորագրվել է Կիևի պատվիրակության կողմից։ Բայց այն բանից հետո, երբ մենք, ինչպես խոստացել էինք, դուրս բերեցինք զորքերը Կիևից, Կիևի իշխանությունները, ինչպես սովորաբար անում են նրանց տերերը, այդ ամենը նետեցին պատմության աղբանոցը»,- ասել է Պուտինը։