ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կհակամարտե՞ն արդյոք Ուկրաինայի համար. Շոլց
ԱշխարհՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիա տեղի չի ունենա Ուկրաինայի հակամարտության պատճառով։ Այս մասին Բունդեսթագում իր ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է համոզվենք, որ պատերազմը չի հանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիայի։ Դա տեղի չի ունեցել և չի ունենա», - ասել է Շոլցը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Արևմուտքը պետք է պատրաստ լինի նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մի քանի տարի։
Միաժամանակ, նա հավելել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է, և ընդգծել է, որ դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն կդառնա ուկրաինական հակամարտության կողմ։