Մակրոնն ասել է` կզանգահարի՞ արդյոք Պուտինին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատճառ չունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին զանգահարելու, սակայն ինքը կվերցնի հեռախոսը, եթե Պուտինն ինքը զանգահարի իրեն։ Այս մասին Մակրոնն ասել է Franceinfo հեռուստաալիքի եթերում։
«Իհարկե ես կվերցնեմ հեռախոսը»,- ասել է նա։
Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության վերսկսումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մակրոնը հույս ունի, որ կգա Կիևի պայմանների շուրջ բանակցությունների ժամանակը։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզը պատրաստ է միջնորդել։
«Եթե Պուտինը զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ տերություն»,- պարզաբանել է Մակրոնը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այն տեղեկությունը, թե Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կապ չեն հաստատել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ասելով, որ նրանցից բանակցությունների առաջարկներ դեռ չեն ստացվել։