Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Կահիրեում բանակցություններ են վարել միջուկային ծրագրի շուրջ
ԱշխարհՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, բանակցություններ են անցկացրել Կահիրեում միջուկային զենքի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը հրավիրել է նիստը։
Բանակցությունները կայացել են հունիսի 13-14-ը, սակայն դրանց մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ անց։ Խորհրդակցությունները կենտրոնացել են ռազմավարական ռիսկերի նվազեցման և միջուկային դոկտրինների վրա, դրանց մասնակցել են հինգ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների փորձագետները:
«ԱՄՆ պատվիրակությունը ողջունել է պատվիրակությունների մասնագիտական մոտեցումը և պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների ընդգրկումը թեմատիկ քննարկումներում»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։