Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ․ Պեսկով
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։
Ավելի վաղ ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից՝ «Վագներ»–ի թիկունքային ճամբարներին «հարվածելու» մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՌԴ ՊՆ–ն այս հաղորդագրություններն անվանել է «տեղեկատվական սադրանք»։