ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ
ԱշխարհՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի պատճառով, հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Գերատեսչությունն ընդգծել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված բոլոր պնդումները որևէ հիմք չունեն։
«Այս հայտարարությունների առնչությամբ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով, պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ավելի վաղ ասել էր պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։