Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը
ԱշխարհԻրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Ռուսաստանում վերջին իրադարձությունն այդ երկրի ներքին հարցն է՝ ավելացնելով, որ Իրանը պաշտպանում է հյուսիսային հարևան երկրում օրենքի գերակայությունը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է Ռուսաստանի Դաշնությունում օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Նասեր Քանանին, որպես առաջին արձագանք ՌԴ-ում «Վագներ» վարձկանների խմբի ձեռնարկած պետական հեղաշրջման փորձին։