ՌԴ ԱԳՆ–ն նախազգուշացրել է Արևմուտքի երկրներին
ԱշխարհՌուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն «Վագների» զինված ապստամբության փորձի ֆոնին՝ նախազգուշացրել է Արևմուտքի երկրներին՝ զերծ մնալ ռուսատյաց նպատակներին հասնելու համար Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ արտգործնախարարությունը նշում է, որ զինված ապստամբության փորձը չի ընդունվում ռուս հասարակության կողմից, և «դավադիրների արկածախնդիր նկրտումները, ըստ էության, ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնությանը քանդելուն և միջազգային անվտանգության հուսալի ապահովմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը խաթարելուն»։
«Այսպիսով, ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին», - ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ: