Մեդվեդևը Պրիգոժինի ապստամբության նպատակը համարում է Ռուսաստանում իշխանության զավթումը
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը համարում է լավ մտածված և ծրագրված գործողություն, որի նպատակը երկրում իշխանության զավթումն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ սա լավ մտածված և ծրագրված գործողություն է, որի նպատակը երկրում իշխանությունը զավթելն է»,- ասել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ապստամբությունը հասնի պետական հեղաշրջման և համաշխարհային ճգնաժամի։
«Մենք թույլ չենք տա, որ իրադարձություններն ընթանան այն սցենարով, որտեղ հանցագործները միջուկային զենքին կտիրանան», - հավելել է նա: