Շոյգուն Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և «հացահատիկի գործարքը»
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Սիրիայում համատեղ աշխատանքը և «հացահատիկի գործարքը»։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Շոյգուն շնորհավորել է Ֆիդանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ իր նախկին պաշտոնում աշխատելիս նրան հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել Ռուսաստանի, Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար։