Կիևն ակնկալում է, որ Զելենսկին շուտով կկարողանա հանդիպել Էրդողանի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար
ԱշխարհԿիևն ակնկալում է, որ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկարողանա հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է UNIAN գործակալությունը։
Այսպես, գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 4-ին Սոչի քաղաքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպման արդյունքում Զելենսկու և Թուրքիայի ղեկավարի միջև շփումը տեղի կունենա։
«Համոզված եմ, որ <...> նրանք մանրամասն կքննարկեն, թե ինչ է քննարկվել և ինչի շուրջ են պայմանավորվել, եթե պայմանավորվել են, Սոչիում»,- հավելել է Կուլեբան։
Բացի այդ, դիվանագետը մատնանշել է հացահատիկի գործարքը վերսկսելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել չկատարել Մոսկվայի պահանջները՝ կապված սեւծովյան նախաձեռնության հետ։