Պուտինը կրկին խոսել է Զելենսկու հրեական ծագման մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էթնիկ հրեա է, և, հետևաբար, այն փաստը, որ նա քողարկում է Ուկրաինայում նացիզմի հերոսացումը, զզվելի է։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Պետության ղեկավարը նշել է, որ նախկինում էլ է խոսել այն մասին, թե ինչպես է Ուկրաինայում նացիզմի հերոսացումը կապված նրա հետ, որ այս երկրի նախագահը էթնիկ հրեա է, բայց կարևոր է համարում դա նորից կրկնելը։
ՌԴ նախագահը նշել է, որ արևմտյան երկրների կուրատորները ժամանակակից Ուկրաինայի ղեկին դրել են հրեական արմատներով մարդու՝ քողարկելու հակամարդկային էությունը, որը հանդիսանում է ժամանակակից ուկրաինական պետության հիմքը։
«Սա ամբողջ իրավիճակը դարձնում է ծայրաստիճան զզվելի, քանի որ էթնիկ հրեան կոծկում է նացիզմի հերոսացումը և կոծկում է նրանց, ովքեր ժամանակին ղեկավարել են Ուկրաինայում Հոլոքոստը, իսկ դա 1,5 միլիոն մարդու ոչնչացումն է», - ասել է նա: