Շոլցը կատակել է վազքի ժամանակ ստացած վնասվածքի մասին
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում IAA Mobility միջազգային ավտոշոուի բացման ժամանակ կատակով խոսել է հանգստյան օրերին վազքի ժամանակ ստացած վնասվածքի մասին՝ ասելով, որ երբեմն ավելի լավ է տեղաշարժվել մեքենայով։ Նրա խոսքերը մեջբերում է Suddeutsche Zeitung-ը։
«Որքան էլ օգտակար է վազքը, որոշ հեռավորությունների համար ավելի լավ է մեքենա վերցնել», - ասել է Շոլցը՝ ակնարկելով մի քանի օր առաջ իր հետ կատարվածը։
Սեպտեմբերի 2-ին Շոլցը վազքի ժամանակ սայթաքել էր և վնասվածք ստացել, ինչի պատճառով սեպտեմբերի 3-ին նախատեսված Հերինգեն քաղաք այցելությունը չեղարկվել էր։