Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

ՔՊ-ական պաշտոնյաները ծաղկեցնում են «մերժված նախկինների» բիզնեսները

Վերլուծական

Չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, որի մեխը, հիշեցնենք, նախկին իշխանությունների և հատկապես այդ իշխանությունների գործարար, ասել է թե՝ օլիգարխիկ հատվածի մերժումն էր, այսօր արդեն հեղափոխական իշխանությունները մեծ սիրով համագործակցում են մերժվածների հետ՝ վերջինիս պատկանող ընկերություններից հարյուրավոր միլիոնների գնումներ կատարելով: Այդ գումարները, իհարկե, վերջիններիս քսակ ուղղվում են պետական բյուջեից, ասել է թե՝ հպարտ հարկատուների գրպանից:

Գարեգին Բաղրամյանի ՀԾԿՀ-ն 144,000 դրամի ներկացուցչական ծառայություններ է ձեռք բերվել «Ջերմուկ Գրուպ»-ից։

Դիցուք՝ Արմավիրի մարզպետարանը անվտանգության ապահովման սարքեր է գնել «էկոմպ» ՍՊԸ-ից: Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Ընկերությունը պատվերներ է ստացել  ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 20722800 և 20722800 մլն դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր է կնքել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հետ, որի սեփականատերը հանդիսանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: 

Առողջապահության նախարարությունը 6465400, 46325900, 1798200, 1999800 և 1896790 մլն դրամի ծառայություններ է գնել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնից: 

Բացի այդ, նուն առողջապահության նախարարությունը 2019 թվականին 276,097,900 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ից։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն իր հերթին նախընտրում է ապահովագրական ծառայությունների գնում կատարել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիայից»: Այս ընկերության հետ կնքվել է 2 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով:
 
ՊԵԿ-ը շուրջ 2 միլիոն 605 հազար դրամի ծառայություն է գնել «Էյ Ջի» սերվիսից: ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ այստեղ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: 
 
Վարչապետի աշխատակազմը 21,424 ՀՀ դրամի բժշկական սպիրտ է գնել «Նատալի Ֆարմ»-ից, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: 
 
 Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Գեղարքունիքը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է: Մարտունիում 2020թ. իրականացվել է 3 ծրագիր: 4 մանկապարտեզի և մարզադպրոցի շենքերի տանիքներին արևային ջրատաքացուցիչներ և համայնքապետարանի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրումը 29 մլն 510 հազար դրամով իրականացրել է «Արմեն-Մար» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է Մարտունիի համայնքապետ Արմեն Ավետիսյանի կնոջը՝ Մարինա Հովեյանին: Մարտու համայնքապետը, ի դեպ, համաձայն իր հայտարարագրի՝ 2020 թվականին ճոխ նվիրատվություններ է ստացել, մասնավորապես՝ անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), Հողին ամրակայված այլ անշարժ գույք: Միննույն ժամանակ «Արմեն Մար» ՍՊԸ-ի 2020 թվականին հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորությունները  հասնում էին՝ 2554821 դրամի:
 
Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի «Մաքս Օիլ»-ը հեղափոխությունից հետո շարունակում է մեկ անձից գնման ընթացակագրով պայմանագրեր կնքել զանազան պետական կառույցների հետ: Վերջերս  վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի ռեգուլյար տեսակի բենզին է գնել: Դիզվառելիքի հիմնական գնորդ է հանդիսանում պաշտպանության նախարությունը։ Այստեղ դինամիկան բավական ուշագրավ է: 2019 թվականից գնումների պատկերը կտրուկ փոխվել է։ Եթե նախորդ երկու տարիներին պաշտպանության նախարարությունը հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների համար պայմանագիր էր կնքել ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ապա 2019 թվականի դեպքում պետական գնումներն իրականացվել են 54 մատակարարից, ինչի արդյունքում կնքվել է 69 պայմանագիր։ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ընդհանուր հաշվով ծախսել է ավելի քան 2,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 141 անգամ ավելին է, քան 2018 թվականին իրականացված գնումների ընդհանուր գումարը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված