Իտալիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԻտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 07:10-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 3,4 հազար մարդ։
Օջախը ընկած է եղել տասը կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։