Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, հայտնում է AP-ն։
Պենտագոնի ղեկավարը կծանոթանա նաև, թե ինչպես է Իսրայելը տնօրինում ամերիկյան զենքը և մնացած շտապ օգնությունը։
Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցություններում Օսթինը աջակցություն կհայտնի Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:
Սա Օսթինի երրորդ այցն է Իսրայել՝ որպես Պենտագոնի ղեկավար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օսթինի այցի նպատակն է արտահայտել իր «հանձնառությունը՝ տրամադրելու Իսրայելին այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար»: Բացի այդ, Օսթինը ծրագրում է Իսրայելի ղեկավարների հետ քննարկել Իսրայելի օպերատիվ պլանավորումը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն այցելել էր Իսրայել, որտեղ նույնպես հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարների, այդ թվում՝ Նեթանյահուի հետ։