Էրդողանը հանդես է եկել Պաղեստինում երկու պետություն ստեղծելու օգտին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Պաղեստինում հրեական և արաբական պետությունների ստեղծման օգտին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային հանրությունը պետք է լսի Թուրքիայի առաջարկները՝ խնդրի վերջնական լուծման համար երկու պետությունների լուծման վերաբերյալ», - հայտարարել են Էրդողանի գրասենյակից։
Մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ստեղծել Պաղեստին անկախ պետություն։