Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքի մասին
ԱշխարհԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո խոսել է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքի մասին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Եվրոպան Իսրայելի կողքին է: Իսկ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Իրականում նա պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին»,- ասել է նա:
Ըստ ֆոն դեր Լեյենի՝ Համասի գործողությունները չեն կարող արդարացվել, քանի որ դրանք ահաբեկչական հարձակումներ են։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունները ոչ մի կապ չունեն պաղեստինյան ժողովրդի ձգտումների հետ։ Եվրամիությունը Պաղեստինում մարդասիրական առաքելությունների գլխավոր հովանավորներից է։