ԱՄՆ-ում գնահատել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը երրորդ կողմերի մասնակցության հնարավորությունը
ԱշխարհԱՄՆ կառավարությունը ներկայումս որևէ ապացույց չի տեսնում, որ երրորդ կողմերը պատրաստվում են միջամտել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարցրել են՝ արդյոք Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկում ռազմական գործողություններին երրորդ ուժերի ներգրավումը կանխելու համար։ Խոսքը մասնավորապես Իրանի կամ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է։
«Այս փուլում մենք չենք տեսնում արտաքին խաղացողներից որևէ մեկը, որը ցանկություն կամ պատրաստակամություն է հայտնում միջամտելու այս հակամարտությանը կամ ընդլայնելու դրա շրջանակը», - ընդգծել է Քիրբին։