Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ճնշում է գործադրում ԱՊՀ երկրների վրա
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Անկախ Պետությունների Միության (ԱՊՀ) և Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնի էմիսարները ուղղակի ճնշում են գործադրում ԱՊՀ երկրների վրա, նրա խոսքով, դա միջամտություն է Ռուսաստանի Դաշնության հետ այդ երկրների երկկողմ հարաբերություններին։
Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում, ասել է, որ Ուկրաինան և Վրաստանը, չնայած ԱՊՀ ֆորմատում ընդգրկված լինելուն, այս ձևաչափով չեն աշխատում, իսկ Մոլդովան կորցնում է սեփական ինքնությունը։