ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չափազանց վտանգավոր է անվանել Իսրայելի պահանջը
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Գազայի հատվածից պաղեստինցիների տարհանումը, որը պահանջում է Իսրայելը, չափազանց վտանգավոր է, իսկ որոշ դեպքերում՝ անհնար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի քան 1 միլիոն մարդու խիտ բնակեցված պատերազմական գոտու միջոցով տեղափոխել այնպիսի վայր, որտեղ չկա սնունդ, ջուր կամ կացարան, չափազանց վտանգավոր է, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես անհնար», - ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածի հիվանդանոցները գերբեռնված են և չեն կարողանա հիվանդներ ընդունել անկլավի հյուսիսից։ Գազայի առողջապահական համակարգը փլուզման եզրին է, և ամբողջ հատվածում ջրամատակարարման ճգնաժամ է, ասել է Գուտերեշը:
Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները շուրջօրյա աշխատում են անկլավի բնակչությանն աջակցելու համար։