Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ) Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Ռոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ) Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում «Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել 

Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում. ԱԺ նախագահը՝ պատվավոր կոչումների չեղարկման մասին

Քաղաքական

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել:

Սիմոնյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը:

«Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է: Քանի որ մրցակցություն չի եղել, և արտիստները չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ այս մարդը լավն է, այս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, Մայքլ Ջեքսոնը և Լուչանո Պավարոտտին ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք եղել են, կան ու մնալու են որպես մարդկության համար արժեք: Իսկ որոշ մարդիկ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել մեկի երեխայի հարսանիքին երգել են, «շեֆը» ասել է կազմակերպեն, որ նրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տան»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց՝ մականունավոր մարդիկ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: Կամ սեփական անուն-ազգանունը գրել չիմացող մարդիկ գիտությունների թեկնածուի կոչում են ստացել:

«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան, կա մի էլիտա, որը ժողովուրդն է»,-ասաց Սիմոնյանը:

Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց ժողովրդի մոտ 0 վարկանիշ ունեն»:

Ըստ Սիմոնյանի՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է: Նա ընդդիմությանը հորդորեց նայել ցուցակը, թե մեծանուն մարդկանցից բացի նաև ում են վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչում տվել:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ: Նախագիծը ներկայացրած արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը վստահեցրել է՝ դա չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

 Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են նախագծին:

«Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել խորհրդարան»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա տեսակետ հայտնեց, թե անհատի հեղինակությունը և ազգային էլիտաները իշխանությանը պետք չեն: «Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու և ամեն ինչ 0 կետի սկսելու վարքագծի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ (տեսանյութ)ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն առաջատարն է Կովկասում կայուն զարգացման առումով․ ՄԱԿ Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում France Info․ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինացի 30-ամյա կին է Ուղիղ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2500-ը Ուղիղ․ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՌոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ ՔԿՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ) Այդ պահին իշխանությանը պետք է եղել Արմենին ազատությունից զրկվել, զրկել են. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցըՆյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը «Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում «Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ժողովուրդ». Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում «Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները «Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է Այսօր հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆռան կեղևի անփոխարինելի դերը բժշկության մեջԱվտովթար՝ Երևանում . Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԹայվանում հետաքննություն է սկսվել արհեստական բանականության սերվերների հնարավոր անօրինական արտահանման գործովՆեթանյահուի խորհրդականները քննարկում են Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն անտեսելու հնարավորությունը Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է տնտեսության խթանման լայնածավալ բարեփոխումների փաթեթՍտամբուլում քննարկվել է երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածությունըԿանադան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել համաշխարհային պաշտպանական բանկի հիմնադիր երկրների մասինՀայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիԳրեթե 1,2 միլիոն անօրինական միգրանտ Իսպանիայում դիմել է օրինական կարգավիճակ ստանալու համարՕվեչկինը երկարածգել է պայմանագիրը «Վաշինգտոն Քեփիթալսի» հետ Լիբանանը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին. Ժոզեֆ Աուն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Ամենադիտված