Ռիո դե Ժանեյրոյում ջրհեղեղների հետևանքով` 11 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՌիո դե Ժանեյրոյում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով՝ 11 մարդ է զոհվել, հայտնում է G1 պորտալը։
Հունվարի 13-14-ը հորդառատ անձրևներ են տեղացել Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային շրջանում: Դրանք հանգեցրել են գլխավոր մայրուղիների հեղեղմանը և կաթվածահար արել հասարակական վերգետնյա տրանսպորտի և մետրոյի աշխատանքը։ Փրկարարների տվյալներով՝ 11 մարդու մահվան պատճառ են դարձել քաղաքի էլեկտրացանցերի կտրված լարերից էլեկտրահարումները և սողանքները։
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը կոչ է արել բնակիչներին անհարկի չլքել իրենց տները, քանի դեռ քաղաքում իրավիճակը չի կարգավորվել։ Ռիո դե Ժանեյրոյի օպերատիվ կենտրոնը հայտարարել է բնակչության համար տագնապի հնարավոր հինգ մակարդակներից երրորդը։