Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր. պատգամավոր Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում են Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունն ում ձեռքին է Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» «Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը «Իրավունք». Կճոյանը նոր «սխոդկա է» արել ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» 

Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը. Երևանից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, իր ինքնիշխանությունը: Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով և սուվերենությունը, և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք այս ուղղությամբ, մեզ համար գերխնդիրը սա է»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում՝ Հակոբյանը նկատեց, որ տարիներ շարունակ ականատես են եղել Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանության:

«Բայց խաղաղության օրակարգը, որը հռչակվել է Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն անելու է ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի:

Սակայն միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ դա միակողմանի անելն անհնար է:

«Բայց մենք պարտավոր ենք Հայաստանի պետական շահը վեր դասել ամեն ինչից: Եվ ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, խաղաղության օրակարգով պետք է առաջ շարժվենք»,-նշեց նա:

Խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը: Պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը չի անի պետական շահին չմիտված որևէ քայլ:

«Մեր ցանկությունը Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն անվտանգ դարձնելն է: Այս ճանապարհը բավականին բարդ, կնճռոտ է, միգուցե, կարող է ցավոտ լինել: Բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում Հայաստանը կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ու կանխատեսում ենք»,-ասաց Հակոբյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր. պատգամավորՀամայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերելԱդրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցըԿդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներՀրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցըՎաղարշապատ համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածքՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում ենՀարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվելՓաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք»«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունն ում ձեռքին էՆիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ»«Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը«Իրավունք». Կճոյանը նոր «սխոդկա է» արելՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ»Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ»«Իրավունք». «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետըԱսֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անտեսել է հրաժարական տալու կոչերը. կշարունակի կառավարելԳրենլանդիայի վարչապետն առաջընթաց է նշել ԱՄՆ-ի հետ բանակցություններումՀունգարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության նախարարներ նշանակելու մասինBBC. ԱՄՆ-ը քննարկում է Գրենլանդիայում նոր ռազմաբազաների բացման հարցըNABU. Զելենսկին ներգրավված չէ Երմակի քրեական գործումNY Post. ԱՄՆ-ն կստուգի Ուկրաինայում գտնվող ավելի քան 40 բիոլաբորատորիաներԻրան. Արաղչին պլանավորում է մասնակցել BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Նյու ԴելիումMV Hondius նավի վրա հանտավիրուսի 11 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար ԳեբրեյեսուսՄահացել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը․ նա 75 տարեկան էրՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում․ ՊեսկովՄեծ Բրիտանիայում Սթարմերի պաշտոնավարման շրջանը անվանել են «բաց թողնված հնարավորությունների ողբերգություն»ԱՄՆ-ն բացահայտել է իր միջուկային սուզանավերից մեկի գտնվելու վայրըՀնդկաստանը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ հրաժարվել է ռուսական գազիցՎենեսուելան երբեք ԱՄՆ նահանգ չի դառնա. նախագահ Ռոդրիգես Ավստրիացի երաժիշտին արգելել են մուտք գործել ԱՄՆ Կապան-Երևան ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրшվոր Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի փոխարեն` զենք մատակարարել Գերմանիային. ՆԱՏՕ-ում դեսպան ՀետմանչուկՎլադիմիր Պրեսնյակովը խոստովանել է՝ ալկոհոլից հրաժարվելուց հետո կորցրել է ընկերների մեծ մասինԼավրով. Արևմուտքը ցանկանում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում Զելենսկին գումարի պատճառով՝ չի հաշտվի Ռուսաստանի հետ. վերլուծաբան ՄերկուրիսՊեսկով. Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ»-ի փորձարկումների մասին ՆԱՏՕ-ն այդպիսով՝ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին․ InfoBRICSԱՄՆ-ում գնաճը կտրուկ արագացել է․ բենզինի գները պատմական բարձր մակարդակի են հասելԻրանը արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկինՊետդումայում դժգոհ են ուժեղ ռուբլուց․ Ռուսաստանում խոսում են արտահանման անկման մասինԴա շատ վտանգավոր է. մանրէաբանը խոսել է հանտավիրուսի մասինՖրանսիայի հարավում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 6 վիրավորԴատախազությունը 2025-ին Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդություն է ուղարկել ԲելառուսՊեսկովը պատմել է Պուտինի և նրա առաջին ուսուցչուհու հարաբերությունների մասինԹրամփը հայտարարել է Իրանի հետ կարևոր պայմանավորվածության մասին
Ամենադիտված