Ոստիկանության երեք աշխատակից ազատվել է թմրանյութերի օգտագործման պատճառով
ՀասարակությունՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը 2023թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 1 119 ոստիկաններից, որոնք մասնակցել են ատեստավորմանը, միայն 189-նն է հաղթահարել գործընթացը։
Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվել է խիստ օբյեկտիվ։ «Միայն 18 ոստիկան է գերազանց անցել ատեստավորումը, 101-ը՝ լավ, 70-ը՝ բավարար։ 3 ոստիկան ազատվել է թմրանյութերի դրական թեստի պատճառով»,- տեղեկացրել է փոխնախարարը։