Չինուհին վարսահարդարիչի օգնությամբ փրկել է ցրտահարված կատվի կյանքը
ԱյլՉինաստանում կինը ձյան մեջ ցրտահարված կատու է գրել ու փրկել վարսահարդարիչի օգնությամբ, գրում է Goodnews Network-ը։
Ինչպես պատմել է չինուհին, Արևելյան Չինաստանում ձնակույտի մեջ սառած կատու է գտել, որին որոշել է տաքացնել վարսահարդարիչով։
Տաք օդի հոսքից կատուն սկսել է կենդանության նշաններ ցույց տալ։ Դրանից հետո կինը նրան փաթաթել է սրբիչով և տաքացրել, մինչև որ ընտանի կենդանին սկսել է շարժվել։
Չինուհին խոստովանել է, որ դրանից հետո պարզապես չի կարողացել կատվին վերադարձնել փողոց։ Նա որոշել է պահել կենդանուն՝ տալով նրան Միմի մականունը։ Կինը հավատում է, որ կատուն իրեն հաջողություն կբերի, քանի որ նրան գտել է յուրահատուկ իրավիճակում։