Համացանցում է հայտնվել Վոլոչկովայի և Ջիգուրդայի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ
ԱյլՌուս արտիստներ Անաստասիա Վոլոչկովայի և Նիկիտա Ջիգուրդայի ելույթները կարող են չեղարկվել Ռուսաստանում, եթե նրանք խախտել են օրենքը, News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Նիկիտա Ջիգուրդան և Անաստասիա Վոլոչկովան պարում են բալետի պարուհու տանը։ Ինչ-որ պահի արտիստը ծնկի է գալիս Անաստասիայի առջև, հանում սպորտային տաբատը և համբուրում նրա ներքնազգեստը։ Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, որից հետո «Ռուսաստանի վետերաններ» կազմակերպության ներկայացուցիչները կապվել են «համապատասխան մարմինների հետ»։ Նրանք արտիստների պահվածքն անվանել են «անբարոյական»՝ հավելելով, որ «ըստ երևույթին, Իվլեևայի երեկույթը Ջիգուրդայի և Վոլոչկովայի նման մարդկանց ոչինչ չի սովորեցրել»։